Սյունիքի մարզի դատախազությունը պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում ուսումնասիրել է Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Սիսիան քաղաքի «Մայիսի 28» զբոսայգու տարածքում գտնվող հողամասերը տարբեր անձանց տրամադրելու վերաբերյալ փաստաթղթերը:
Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Սիսիան քաղաքի «Մայիսի 28» զբոսայգու տարածքում՝ 28/7-1 հողամաս հասցեում գտնվող 0,04 հա մակերեսով հողատարածքը օրենքի պահանջների խախտմամբ կառուցապատման իրավունքով հատկացվել է ֆիզիկական անձի:
Դատախազը միջնորդագիր է հասցեագրել Սիսիան համայնքի ղեկավարին Սիսիան համայնքի և կառուցապատողի միջև 2015 թվականի հուլիսի 25-ին կնքված կառուցապատման իրավունքը դադարեցնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ:
Միջնորդագրի հիման վրա Սիսիանի համայնքապետարանի իրավասու մարմինների ձեռնարկած միջոցառումների արդյունքում Կադաստրի կոմիտեում դադարեցվել է Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 0,04 հա մակերեսով, 750 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով հողամասի նկատմամբ գրանցված կառուցապատման իրավունքը. հողամասը վերադարձվել է Սիսիան համայնքի տիրապետմանը:
Նշենք, որ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի «Մայիսի 28-ի» անվան զբոսայգին զբաղեցնում է 9595,68 քմ տարածք, որտեղ գտնվող հողատարածքները կառուցապատման իրավունքով կնքված պայմանագրերով հատկացվել են ֆիզիկական անձանց:
Դատախազական ներգործության արդյունքում նշված այգում գտնվող հողատարածքներից առ այսօր Սիսիան համայնքին վերադարձվել է 6411,48 քմ մակերեսով 13 հողատարածք: Դրանք են՝
- 0,04 հա մակերեսով հողամասը,
- 0,0389 հա մակերեսով հողամասը,
- 0,0388 հա մակերեսով հողամասը,
- 0,03 հա մակերեսով հողամասը,
- 0,03 հա մակերեսով հողամասը,
- 0,05308 հա մակերեսով հողամասը,
- 0,0450 հա մակերեսով հողամասը,
- 0,05 հա մակերեսով հողամասը,
- 0,0451 հա մակերեսով հողամասը,
- 0,08 հա մակերեսով հողամասը,
- 0,02 հա մակերեսով հողամասը,
- 0,0402 հա մակերեսով հողամասը,
- 0,13 հա մակերեսով հողամասը:
5 հողատարածքները համայնքին վերադարձնելու աշխատանքներն ընթացքի մեջ են:
