Մինչ Հայաստանը հյուրընկալում է կենսաբազմազանության հարցերով COP17-ը, Երևանում ընթացող քննարկումներն ավելի ու ավելի են կարևորում բիզնեսի դերը բնության և կենսաբազմազանության պահպանության գործում։

COP17-ի Կանաչ գոտու շրջանակում Ֆիլիպ Մորրիս Արմենիան մասնակցեց մի շարք քննարկումների, որոնք միավորում էին տարբեր, բայց փոխկապակցված թեմաներ՝ կանաչ ֆինանսավորումից և կայուն գյուղատնտեսությունից մինչև բնության համար դրական ազդեցություն ստեղծող բիզնես մոդելներ և պետություն-մասնավոր համագործակցություն։

Թեև քննարկումների շեշտադրումները տարբեր էին, դրանցում հստակ ուրվագծվում էր մեկ ընդհանուր միտք․ կենսաբազմազանության պահպանումն այլևս միայն բնապահպանական օրակարգի մաս չէ։ Այն աստիճանաբար դառնում է նաև բիզնեսի կայունության, մատակարարման շղթաների և երկարաժամկետ արժեքի ստեղծման հետ։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *