Թուրքիայի հարավում գտնվող Անթալիա նահանգում չորս շինարար դարձել է պտտահողմի զոհ, որը ավերել է երկու բնակելի բլոկ-կոնտեյներ։

Մեկ մարդ ստացել է վնասվածքներ, հայտնել է տարածաշրջանի նահանգապետ Հուլուսի Շահինը։

Միջադեպը տեղի է ունեցել Քեփեզ շրջանի շինհրապարակում, որտեղ ուժգին քամու ճնշման տակ փլուզվել է նաև շինարարական կռունկ։

Նահանգապետի խոսքով (որի խոսքերը մեջբերում է TRT Haber հեռուստաալիքը)՝ երկու շինարար տեղում զոհվել է, ևս երկուսը՝ մահացել հիվանդանոցում։

Օդերևութաբաններն ավելի վաղ փոթորկային նախազգուշացում էին տարածել երեքշաբթի օրվա համար Թուրքիայի մի շարք տարածաշրջանների, այդ թվում՝ միջերկրածովյան Անթալիայի համար։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *