Ազատ Ասոյան
Ծնվել է
1994 թ․ հուլիսի 26-ին Ռուսաստանի Դաշնության Սամարա քաղաքում։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Բոքսը, ձյուդոն ու սամբոն։ Հայաստանի ձյուդոյի և սամբոյի չեմպիոն էր։ Սովորում էր Պետական համալսարանի իրավագիտության բաժնում։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի և ընկերների հետ։
Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Ընկերասեր և չափազանց բարի անձնավորություն էր։
Երազում էր
Ուսումը շարունակել և աշխատել սպորտի միջավայրում։ 2014 թ․ դեկտեմբերին պետք է նշանվեր։
Յուրահատկություններ
Լուսավոր էր, ընկերասեր և կամեցող։ Չկար մի տեղ, որտեղ չսիրեին նրան։
Վերջին խոսքերն էր
Հուլիսի 23-ին դիրքեր բարձրանալուց առաջ զանգել էր մորը․ «Մա՛մ, դիրքերում կապ չկա, ուզում եմ ձայնդ լսեմ ու հանգիստ գնամ»։
Վերջին հերոսական մարտը եղել է
2014 թ․ հուլիսի 31-ին, Տոնաշենում։ Ընկերոջ ձայնը հեռվից լսելով գնացել է, որ օգնի։ Հանդիպել է յոթ հոգանոց թուրքերի խմբի։ Մենակ ձեռնամարտի մեջ է մտել նրանց հետ։ Թշնամին ցանկացել է գերի վերցնել նրան, բայց տեսնելով, որ կատաղի դիմադրություն է ցույց տալիս, սպանել է։ Տոնաշենի 3-րդ գումարտակն անվանել են նրա անունով։
*«Զինապահ» հիմնադրամը այն կառույցներից է, որի գործունեության հիմքում ընկած են պատասխանատվությունը, հայրենասիրությունն ու զինվորի կողքին լինելու պատրաստակամությունը։
Այն կարևոր աշխատանք է իրականացնում՝ աջակցելով մեր զինվորներին և նրանց ընտանիքներին ու նպաստելով նրանց բարեկեցությանը։
«Զինապահի» գործունեությունը ևս մեկ ապացույց է, որ միասին կարող ենք իրական աջակցությունը վերածել գործի՝ լինելով այնտեղ, որտեղ մեր զինվորն ունի դրա կարիքը։
Աղբյուրը՝ «Զինապահ» հիմնադրամ
Հ․Գ․ Լրատվամիջոցը յուրաքանչյուր օր անդրադառնալու է բոլոր զոհված հերոսներին (օրական 1 հոգու):
