Միջմշակութային երկխոսության 7-րդ համաշխարհային ֆորումում իր ելույթում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խոսել է իր խոսքով «Ադրբեջանի կողմից իր տարածքների օկուպացիայից ազատագրման մասին» (խոսքն ավելի շուտ Արցախի օկուպացիայի մասին է – խմբ․)։

Նա վերստին զառանցել է, որ «ՄԱԿ-ի կանոնադրությանը և ինքնապաշտպանության իրավունքին հենվելով՝ Ադրբեջանը ազատագրել է իր հողերը, որոնք տարիներ շարունակ օկուպացիայի տակ էին»։

«Մենք վերականգնել ենք միջազգային իրավունքն ու արդարությունը։ Մենք ինքնուրույն ապահովել ենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1993 թվականին ընդունված բանաձևերի կատարումը», – նշել է Ադրբեջանի նախագահը։

Նա նաև հերթական անգամ սնապարծությամբ հայտարարել է, թե «մենք պատերազմից հաղթանակած դուրս եկանք, և մեր պայքարը արդարացի էր։ Թշնամու կապիտուլյացիայից հետո մենք առաջ չշարժվեցինք. մենք կանգ առանք և խաղաղություն առաջարկեցինք»։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *