Առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում բժշկական ծառայությունների այցերի առցանց ամրագրումն արդեն հասանելի է, հայտնում է առողջապահության նախարարությունը։
Առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում, բժշկական ծառայությունների, այդ թվում՝ խորհրդատվությունների և սքրինինգների, առցանց ամրագրման հնարավորությունն հասանելի է «Ծառայությունների միասնական հարթակում»։
45- 68 տարեկան կանանց համար հասանելի է նաև կրծքագեղձի քաղցկեղի սքրինինգի այցերի առցանց ամրագրումը։
Ամրագրելու համար՝
- Մուտք գործեք «Ծառայությունների միասնական հարթակ» (hartak.am)
- Նույնականացվեք «ԵսԵմ» հարթակի միջոցով
- Ընտրեք անհրաժեշտ բժշկական ծառայությունը
- Ընտրեք ձեզ հարմար օրը և ժամը
- Ստացեք ամրագրման անմիջական հաստատում:
Ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է ունենալ առողջության ապահովագրություն և նույնականացվել «ԵսԵմ» թվային հարթակի միջոցով։
