Ռուսաստանի պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ ռուսական զորքերը Խարկովի մարզում գրավել են Ալիսովկա, իսկ Սումիի մարզում՝ Բարիլովկա բնակավայրը։
«Հյուսիս» զորախմբի ստորաբաժանումներն ակտիվ գործողությունների ընթացքում ազատագրել են Խարկովի մարզի Ալիսովկա և Սումիի մարզի Բարիլովկա բնակավայրերը», — նշվում է գերատեսչության ամփոփագրում։
Ավելի վաղ ՌԴ ՊՆ-ն հայտնել էր նաև Զապորոժիեի մարզի Չերվոնի Յար բնակավայրը գրավելու մասին։
