Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Եղվարդի հրաբխային խարամների հանքավայրի տարածքում իրականացվում է ապօրինի արդյունահանում։

Ստուգմամբ պարզվել է, որ սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերության իրավասու անձինք, խախտելով ընդերքի օգտագործման կանոնները, թույլատրված սահմաններից դուրս արդյունահանել և իրացրել են ավելի քան 20 հազար խորանարդ մետր խարամ՝ պետության և համայնքի օրինական շահերին պատճառելով 60 միլիոն դրամի վնաս։

Նախաձեռնվել է քրեական վարույթ, հանգամանքները պարզվում են։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *