Օլիմպիական չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը ևս երկու տարով կվերանշանակվի ՅՈՒՆԻՍԵՖ-ի ազգային դեսպան։
Վերանշանակումը եղել է COP17-ի Կանաչ գոտու բեմում «Գործելով միասին՝ հանուն երեխաների և բնության պաշտպանության» խորագրով միջոցառման շրջանակում։ Արարողությանը հաջորդեց պանելային քննարկում՝ սպորտի, կենսաբազմազանության և կրթության փոխկապակցվածության վերաբերյալ։
Նախատեսված է նաև «Սևանիկ» անիմացիոն շարքի առաջին երեք սերիաների բացառիկ պրեմիերան։ Շարքը ստեղծվել է երեխաների շրջանում բնապահպանական իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով։
Միջոցառմանը մասնակցում են Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Ղասսան Խալիլը, ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
Հիշեցնենք, որ Արթուր Ալեքսանյանը ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան էր նշանակվել 2019 թվականի հոկտեմբերի 18-ին։
