«Այսօր Ազգային ժողովի ամբիոնից «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իրինա Յոլյանը հնչեցրել է հայտարարություններ, որոնք անհիմն մեղադրանքներ են համայնքի ղեկավարների հասցեին»։

Այս մասին սոցցանցի իր էջում գրել է Վաղարշապատ համայնքի ղեկավար Արգիշտի Մեխակյանը։

«Մասնավորապես նա նշել է, թե «բոլոր ՔՊ-ական համայնքի ղեկավարները բացել են ընկերություններ և մսխում են պետական բյուջեն անորակ ասֆալտապատման աշխատանքներով»։ Սա ընդհանրացված մեղադրանք է, որն ուղղակիորեն առնչվում է նաև իմ անվանն ու հեղինակությանը։

Նման ընդհանրացված և ծանր մեղադրանքները չեն կարող հնչել որպես անհերքելի փաստ առանց կոնկրետ փաստերի և ապացույցների ներկայացման։ Հանրային հարթակից հնչող յուրաքանչյուր հայտարարություն պետք է հիմնված լինի փաստերի վրա, այլ ոչ թե արատի մարդկանց մասնագիտական և հանրային համբավը։

Իմ բարի համբավն ու հեղինակությունը պաշտպանելու նպատակով դիմելու եմ դատարան՝ պահանջելով հերքել իմ հասցեին վերագրվող անհիմն մեղադրանքները և փոխհատուցել պատճառված վնասը օրենքով սահմանված կարգով։

Հանրային պաշտոն զբաղեցնելը ենթադրում է ոչ միայն խոսելու իրավունք, այլև այդ խոսքի համար պատասխանատվություն։

Քաղաքական դիրքորոշումը որևէ մեկին իրավունք չի տալիս անհիմն մեղադրանքներ ներկայացնել մարդկանց հասցեին առանց դրանք փաստերով հիմնավորելու»,- գրել է Մեխակյանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *