Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Թեհրանը թշնամանք չի տածում տարածաշրջանային երկրների նկատմամբ և պատրաստ է համագործակցության՝ հանուն կայուն անվտանգության հաստատման։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Al Jazeera-ն։Այդուհանդերձ, նա ընդգծել է, որ «Իրանը չի կարող լռել, երբ որոշ տարածաշրջանային պետությունների տարածքն օգտագործվում է իր ազգային ինքնիշխանությունը խախտելու կամ իր ժողովրդի անվտանգությունը սպառնալու համար»։
Անդրադառնալով Հորմուզի նեղուցին` նա նշել է, որ նեղուցը չի կարող բացվել, քանի դեռ Իրանի դեմ շրջափակումը շարունակվում է։
«Հորմուզի նեղուցը չի կարող վերաբացվել, քանի դեռ շրջափակումը չի վերացվել և Իրանի պահանջները չեն կատարվել», – հայտարարել է Բաղային՝ հավելելով, որ միայն այդ դեպքում կողմերը կարող են քննարկել դիվանագիտական գործընթացի շարունակությունը։
Բաղային նշել է, որ դիվանագիտական գործընթացը դեռևս ընթացքի մեջ է, և որ բանակցությունները հիմնված են Իրանի յոթ փուլից բաղկացած առաջարկի վրա։
