Ռուսաստանի կառավարությունը երեք ամսով արգելք է դրել ԵԱՏՄ սահմաններից դուրս նավթաքիմիական արտադրանքի առանձին տեսակների արտահանման վրա՝ ռուսական ձեռնարկությունները հումքով ապահովելուն աջակցելու համար, հայտնել է նախարարների կաբինետը,- հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ստորագրվել է որոշում Ռուսաստանից Եվրասիական տնտեսական միության սահմաններից դուրս նավթաքիմիական արտադրանքի առանձին տեսակների արտահանման ժամանակավոր արգելք սահմանելու մասին։ Որոշումն ուղղված է ռուսական արդյունաբերական ձեռնարկությունների՝ հումքով կայուն ապահովման պահպանմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ճշտվում է, որ սահմանափակումը մտցվել է 3 ամսով և տարածվում է քարածխային և նավթային բենզոլների, տոլուոլի, օրթոքսիլոլի, պարաքսիլոլի, ֆենոլի արտահանման վրա։

«Այս արտադրանքն օգտագործվում է ավտոշինության, ավիաշինության, նավաշինության և երկաթուղային մեքենաշինության համար լաքաներկային պատվածքների, սննդամթերքի փաթեթավորման, հատակի պատվածքների և մալուխային արտադրանքի մեկուսիչ նյութերի արտադրության մեջ, բժշկական արդյունաբերությունում»,- պարզաբանել են կառավարությունում։

«Արգելքը չի տարածվի միջազգային տարանցիկ փոխադրումների շրջանակներում նավթաքիմիական արտադրանքի արտահանման, միջազգային հումանիտար օգնության գծով մատակարարումների, ինչպես նաև Շպիցբերգեն կղզեխմբում ռուսական կազմակերպությունների գործունեության ապահովման վրա»,- նշել են նախարարների կաբինետում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *