ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, ըստ որի՝ Համիկ Սայադյանը նոյեմբերի 23-ից կնշանակվի Չինաստանում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդ:
«Հիմք ընդունելով «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 9-րդ մասը՝ Համիկ Սայադյանին 2026 թվականի նոյեմբերի 23-ից նշանակել Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից Հայաստանի Հանրապետության ռազմական կցորդ՝ 3 տարի ժամկետով (նստավայրը Պեկին)»,- ասվում է որոշման մեջ:
