ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չնչին գումար է անվանել Իրանի դեմ ռազմական գործողության վրա ծախսված 30 միլիարդ դոլարը։
«Ես լսեցի, թե ինչպես մի շատ հիմար կոնգրեսական Fox-ի եթերում ասում էր, որ «30 միլիարդ դոլար է ծախսվել Իրանի դեմ այս պատերազմի վրա»։
Դե ինչ, դա չնչին գումար է, որովհետև մենք միայն Վենեսուելայի հաշվին դրանից բազմապատիկ ավելի շատ ենք վաստակել», – ասել է Թրամփը Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Հունիսի վերջին Սպիտակ տան վարչաբյուջետային վարչության ղեկավար Ռասել Վոութը Կոնգրեսում լսումների ժամանակ հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները մոտ 30 միլիարդ դոլար է ծախսել Իրանի դեմ ռազմական գործողության վրա։
