Թուրքիայի պատմագիտական ընկերությունը Հայկական հարցի մասին 7 մասանոց վավերագրական ֆիլմաշար պատրաստել է։ Այն ներկայացվում է 5 լեզվով՝ թուրքերեն, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն և իսպաներեն,- փոխանցում է Ermenihaber.am-ը։

Ընկերության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ ֆիլմաշարը պատրաստվել է «Հայերի ապստամբությունն Օսմանյան կայսրության դեմ, ահաբեկչություն և քարոզչություն» խորագրի ներքո։ Իսկ ֆիլմաշարի նպատակը տեղական և միջազգային հանրությանն այդ թեմայով տեղեկություններ տրամադրելն է։

Ֆիլմաշարը ներառում է հետևյալ 7 մասերը՝

«1915․ ահաբեկչություն և ապստամբություն»

«1915․ տեղահանություն և վերաբնակեցում»

«Սփյուռք, դիվանագիտություն և քարոզչություն»

«ԱՍԱԼԱ․ կրակ և արյուն»

«Կեղծ փաստաթղթեր և իրականություն»

«Անժամանակ դիվանագիտություն»

«Առաջին կրակոցը․ 1915-ին մահմեդական բնակչության նկատմամբ իրականացված բռնությունները»

Նշենք, որ հիշյալ ֆիլմաշարն ակնհայտորեն պատրաստվել է Հայոց ցեղասպանության ժխտման Թուրքիայի պաշտոնական քաղաքականության համատեքստում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *