ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը 3 օրով գործուղվում է Շվեյցարիա։
Որոշման մեջ ասվում է. «Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը՝
1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին 2026 թվականի նոյեմբերի 9-11-ը գործուղել Շվեյցարիայի Համադաշնություն (ք. Ժնև)՝ Համաշխարհային ներդրումային 30-րդ համաժողովին մասնակցելու նպատակով։
2. Գևորգ Պապոյանի՝ Շվեյցարիայի Համադաշնություն գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը հատկացված միջոցների հաշվին։
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում ներկայացնել Շվեյցարիայի Համադաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը՝ համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշմամբ սահմանված կարգի»։
