«Մեր հեռանկարում Հայաստանի անդամակցությունն է Եվրամիությանը»:
Այս մասին Ազգային ժողովում 2027 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը:
«Մենք շատ հաճախ ենք ասում, որ և՛ ԵՄ-ի հետ մեր հարաբերությունների խորացումը, և՛ որևէ այլ ուղղությունով վարվող քաղաքականություն չեն կարող հակասության մեջ դրվել մեր անմիջական հարևանների հետ։
Մենք չենք կարող մեզ պատկերացնել մեր հարևանության մեջ, մեր միջավայրի հետ հակադրության, ոչ ներդաշնակության մեջ։ Մենք մեր փորձով արդեն գիտենք, որ սա կործանարար է, եթե ավելի մեղմ ձևակերպենք, շահավետ չէ և բարիք չի բերում ՀՀ-ին։ Նույն էլ ԵՄ-ի հետ մեր քաղաքականությունը»,- հայտարարել է նա:
