Նոյեմբերի 5-ին՝ ժամը 09:05-ի սահմաններում, Արգիշտի փողոցում՝ Երևանի քաղաքապետարանի հարևանությամբ, բախվել են 24-ամյա Սերգեյ Մ.-ի վարած BMW մակնիշի և 37-ամյա Աշոտ Թ.-ի վարած շտապօգնության ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վիրավորի ինքնությունը։
Ըստ տեղեկությունների՝ վիրավորը BMW-ի վարորդն է, իսկ վթարված շտապօգնության ավտոմեքենան հաշվառված է ՀՀ առողջապահության նախարարության «Հանրապետական» շտապօգնության կայանի հաշվեկշռում և սպասարկում է մարզային հիվանդանոցներից մեկին։
