Նախօրեին Ազգային ժողովում «Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամ Իրինա Յոլյանի խիստ հայտարարությունները վրդովվեցրել են Թալինի քաղաքապետ Տավրոս Սափեյանին։
Նա դատական հայց է ներկայացրել՝ ընդդեմ Իրինա Յոլյանի, հայցը՝ ստորև․
Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 3-րդ, 120-րդ, 121-րդ հոդվածների դրույթներով՝ դատարանինԽՆԴՐՈՒՄ ԵՄ՝1․ Պարտավորեցնել Իրինա Յոլյանին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո հինգ օրվա ընթացքում ՀՀ Ազգային ժողովի ամբիոնից հրապարակայնորեն հերքել իր կողմից 29.10.2026թ. ՀՀ Ազգային ժողովի ամբիոնից կատարված հայտարարությամբ զրպարտություն համարվող և Տավրոս Սափեյանին վերաբերող փաստացի տվյալները՝ հետևյալ բովանդակությամբ․«29.10.2026թ. ՀՀ Ազգային ժողովի ամբիոնից ելույթ ունենալու ընթացքում Իրինա Յոլյանիս կողմից կատարված արտահայտություններն առ այն, որ «ինչքան ՔՊ-ական համայնքների ղեկավարներ կան, ընդ որում կարկառուն, բացել են ընկերություններ և մղսում են պետական բյուջեն ասֆալտապատման՝ անորակ ասֆալտապատման աշխատանքներով։ Ընտանիքներով՝ քույր, եղբայր, հայր, մայր, հորեղբայր, բոլորը լծված են պետական բյուջեն մղսելով» չեն համապատասխանում իրականությանը։ 2. Պատասխանող Իրինա Յոլյանից հօգուտ Հայցվոր Տավրոս Սափեյանի բռնագանձել 3․000․000 (երեք միլիոն) ՀՀ դրամ՝ որպես զրպարտության համար փոխհատուցում։
