Ծնվել է
2000 թ․ օգոստոսի 10-ին Արմավիրի մարզի Ծաղկունք գյուղում։
Ոգեշնչման աղբյուրը
Ազատը ոգեշնչվում էր երաժշտությամբ, նկարչությամբ և սպորտով՝ սրտով ապրելով ամեն պահը։
Ընտանիքի և բնության գրկում
Նա սիրում էր անցկացնել ժամանակը ընտանիքի հետ, հաճախ գտնելով հանգստություն բնության մեջ։
Երազանքներն ու առանձնահատկությունը
Ազատի երազանքն էր դառնալ ճարտարապետ։ Նրա նրբանկատությունը և կնամեծար պահվածքը նրան առանձնացնում էին։
Վերջին խոսքը
Հոկտեմբերի 26-ին ասել էր․ «Գնում եմ այնպիսի տեղ, որ չեմ կարող զանգել մի 2 օր»։
Վերջին մարտը
2020 թ․ հոկտեմբերի 27-ին, Մարտունի 2-ում։ Զոհվեց տանկի մեջ՝ ԱԹՍ-ի հարվածից։
*«Զինապահ» հիմնադրամը այն կառույցներից է, որի գործունեության հիմքում ընկած են պատասխանատվությունը, հայրենասիրությունն ու զինվորի կողքին լինելու պատրաստակամությունը։
Այն կարևոր աշխատանք է իրականացնում՝ աջակցելով մեր զինվորներին և նրանց ընտանիքներին ու նպաստելով նրանց բարեկեցությանը։
«Զինապահի» գործունեությունը ևս մեկ ապացույց է, որ միասին կարող ենք իրական աջակցությունը վերածել գործի՝ լինելով այնտեղ, որտեղ մեր զինվորն ունի դրա կարիքը։
Աղբյուրը՝ «Զինապահ» հիմնադրամ
Հ․Գ․ Լրատվամիջոցը յուրաքանչյուր օր անդրադառնալու է բոլոր զոհված հերոսներին (օրական 1 հոգու):
