Նոյեմբերի 5-ին Օտտավայում ՀՀ դեսպան Անահիտ Հարությունյանը հանդիպել է Կանադայի Ներկայացուցիչների պալատի պատգամավոր, Կանադա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար Մայքլ Կոտոյի հետ։ Այս մասին տեղեկացնում են Կանադայում ՀՀ դեսպանությունից:

Երկուստեք կարևորվել է խորհրդարանական բարեկամական խմբերի միջև համագործակցության զարգացումը և անմիջական կապերի հաստատումը՝ հայ-կանադական հարաբերությունների օրակարգի առաջմղման նպատակով։

Քննարկվել են երկկողմ հարաբերությունների օրակարգին առնչվող մի շարք հարցեր, այդ թվում՝ երկու երկրների առևտրի դիվերսիֆիկացման առաջնահերթությունները և այդ համատեքստում հայ-կանադական առավել սերտ համագործակցության զարգացման հնարավորությունները։

Դեսպան Հարությունյանը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության նորընտիր գումարման Ազգային ժողովում ձևավորված Հայաստան-Կանադա խորհրդարանական բարեկամական խմբի կազմը և Մայքլ Կոտոյին է փոխանցել նորաստեղծ խմբի ղեկավար Արայիկ Հարությունյանի նամակը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *