Թուրքիայի աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Ֆաթմա Բեթյուլ Սայան Քայան ձերբակալվել է ֆոնդային շուկայում իրականացված գործարքների վերաբերյալ քրեական հետաքննության շրջանակում,- փոխանցում է Ermenihaber.am-ը։

Գործը վերաբերում է բաժնետոմսերի գների հնարավոր արհեստական բարձրացմանը և կասկածելի ֆինանսական գործարքներին։

Ստամբուլի գլխավոր դատախազությունը Քայային մեղադրում է կապիտալի շուկայի մասին օրենքը խախտելու և հանցավոր կազմակերպությանն անդամակցելու մեջ։ Դատարանը բավարարել է նրա կալանավորման միջնորդությունը։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *