Ընդդեմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ ընդդիմությունից ոչ պակաս «արդյունավետ է պայքարում» Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, քանզի նրա գործունեության արդյունքում Նիկոլ Փաշինյանի գլխավորած ուժը երբեմնի 100 հազարավոր ձայներից 2023 թվականի Երևանի ավագանու ընտրություններում հազիվ ստացավ 75․5 հազար ձայն։
Իհարկե, 2026 թվականի ԱԺ ընտրություններում ՔՊ-ի ցուցանիշը փոքր-ինչ բարելավվեց՝ դառնալով 203․4 հազար քվե, ինչը նշանակում է, որ բոլոր դեպքերում Տիգրան Ավինյանի վարկանիշը (203․4/75․5=2.7) մայրաքաղաքում 2․7 անգամ պակաս է «Քաղաքացիական պայմանագրի» վարկանիշից։
Ըստ երևույթին, կադրերի կատաստրոֆիկ սղության պատճառով Նիկոլ Փաշինյանը համակերպվել է այս իրավիճակին։
