ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի միջազգային համագործակցության վարչության պետ Ռուբինա Լալայանը 2026 թվականի նոյեմբերի 3-6-ը Բելգիայի Թագավորության մայրաքաղաք Բրյուսելում մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի (ENNHRI) գլխավոր ասամբլեային ու առաջնորդների ֆորումին։ Այդ մասին հայտնում են ՀՀ ՄԻՊ-ից:
Լիազորությունների արդյունավետ իրականացման համար առկա խոչընդոտների թվում բարձրացվել են հասարակության մեջ աճող բևեռացման, ժողովրդավարության հետընթացի, զինված հակամարտությունների, անկախ հաստատությունների նկատմամբ ճնշումների ու ապատեղեկատվության տարածման հետ կապված խնդիրները։
Խոսվել է նաև մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում զարգացող տեխնոլոգիաների, այդ թվում՝ արհեստական բանականության ստեղծած նոր հնարավորությունների ու ռիսկերի մասին։
Նման համաժողովներին մասնակցությունը կարևոր է մարդու իրավունքների ազգային հաստատությունների առաջնորդների միջև փորձի փոխանակման ու փոխադարձ աջակցության տեսանկյունից։
