Օրերս հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից ազատված Արթուր Ջավադյանը, բացի «ԱյԴի» բանկի խորհրդի նախագահ լինելուց, նաև հանդիսանում է «Միջազգային էներգետիկ կորպորացիայի» տնօրենների խորհրդի անդամ, որտեղից 2025 թվականին ստացել է 24 միլիոն դրամ եկամուտ, իսկ ամբողջ 2025 թվականի ընթացքում Կենտրոնական բանկի նախկին նախագահը հայտարարագրել է 169.9 միլիոն դրամ եկամուտ։
Հիշյալ էներգետիկ հսկան ևս պատկանում է Կարապետյաններին` 100 տոկոսով հանդիսանալով «Տաշիր կապիտալի» սեփականությունը և ,ըստ երևույթին, Ջավադյանի պաշտոնից ազատումը Փաշինյան֊ Կարապետյան հակամարտության համատեքստում է, որի պատճառով հավանաբար Արթուր Ջավադյանի եկամուտներում և գույքերում ի հայտ կգան ապօրինի ծագման գույքերի «նշույլներ», հատկապես եթե հաշվի առնենք, որ ԽՍՀՄ ջրային տնտեսության կոմիտեի մի շարք շինություններ անհասկանալի կերպով դարձել են Ջավադյանների սեփականությունը։
