Կառավարության  նոյեմբերի 12-ի նիստում ընդունված որոշմամբ՝ փոխվել է Աշխատանքի և բարեկեցության նախարարության ենթակայությամբ գործող «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ-ի անվանումը․ այսուհետև այն կգործի «Խարբերդի խնամքի կենտրոն» անվանմամբ։

Փոփոխություններ են կատարվել նաև հաստատության գործունեության շրջանակում․ հստակեցվել են գործառույթները, շահառուների շրջանակը և մատուցվող ծառայությունների տեսակները։

Ընդունված փոփոխությունների նպատակն է բարձրացնել սոցիալական ծառայությունների հասցեականությունն ու հասանելիությունը, նպաստել շահառուների սոցիալական ներառմանն ու կյանքի որակի բարելավմանը։

Նոր կարգավորումների համաձայն՝ «Խարբերդի խնամքի կենտրոնը» շուրջօրյա խնամքի ծառայություններ և երկարաժամկետ կամ որոշակի ժամկետով կացարան կապահովի կենտրոնական նյարդային համակարգի օրգանական և ֆունկցիոնալ ծանր ախտահարումներ ունեցող, առանց ծնողական խնամքի մնացած 16-18 տարեկան երեխաների, ինչպես նաև օրենսդրությամբ սահմանված դեպքերում՝ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց համար։

Բացի այդ՝ կենտրոնում համապատասխան ծառայություններ կտրամադրվեն թեթև կամ միջին աստիճանի մտավոր, ինչպես նաև հոգեկան և վարքային այլ խանգարումներ ունեցող տարեց և հաշմանդամություն ունեցող անձանց։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *