Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում գործունեություն իրականացնող «ՄԵՏԱԼԻԿԱ» ՍՊԸ-ում արձանագրել են խախտումներ։

Պարզվել է, որ Ընկերությունը 2025 թվականի հոկտեմբերից կատարում է ավտոմեքենաների օգտագործված կատալիզատորների փոխադրում, իսկ 2026 թվականի փետրվարից՝ նաև վերամշակման աշխատանքներ։

Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի՝ նշված գործունեությունը հանդիսանում է նախատեսվող գործունեության տեսակ և պարտադիր կարգով ենթակա է շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և պետական փորձաքննության։

Սակայն Ընկերությունը սահմանված կարգով չի դիմել Լիազոր մարմին փորձաքննություն անցնելու համար և գործունեությունն իրականացրել է առանց փորձաքննական դրական եզրակացության։

Տեսչական մարմնի Կոտայքի տարածքային բաժնի պետի որոշմամբ կասեցվել է առանց շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության դրական եզրակացության իրականացվող գործունեությունը։

Ընկերության տնօրենը ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ 10.000.000 դրամի չափով։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *