Հայաստանի Հանրապետության ամենահարուստ մարդկանցից մեկը՝ Սամվել Մայրապետյանը, 2018 թվականի հեղափոխությունից անմիջապես հետո հայտնվեց քրեաիրավական գործընթացների կիզակետում։
Նրան է մեղսագրվում առանձնապես խոշոր չափի կաշառքներ տալը, միջնորդ հանդիսանալը և այլ։
Սամվել Մայարպետյանը բաժնեմասեր ունի Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Սեդրակ Քոչարյանի գրեթե բոլոր բիզնեսներում, իսկ Քոչարյանի հատկապես իշխանության տարիներին Մայրապետյանը եղել է Երևան քաղաքի շինարարության արքան։
Այսօր մեղադրյալի աթոռին գտնվելու փոխարեն՝ Մայրապետյանը, արտասահմանում բուժվելու պատրվակով ներկայացնելով ինչ-ինչ մադկանց երաշխավորությունը, հայտնվեց Եվրոպայում և այդպես էլ չվերադարձավ ։
Փաստը, որ Սամվել Մայրապետյանը օրերս բողոք է ներկայացրել՝ ընդդեմ ՊԵԿ-ի կողմից առաջադրված 4 միլիոն 985 հազար դրամ հարկային պարտավորության, վկայում է՝ նա ողջ-առողջ է, ամբողությամբ տիրապետում է իրավիճակին և արագ արձագանքում է ցանկացած նշույլ ակտի դեմ, որ կայացվում է՝ ընդդեմ իր ֆինանսական կայսրության։
Զարմանալին այն է, որ անձինք, որոնց անձնական երաշխավորությամբ Մայարպետյանը վերադառնալու պայմանով լքեց երկիրը (2019թ հունվար), մինչ այսօր անգամ բանավոր բացատրություն չեն ներկայացրել այդ կապակցությամբ։
Բողոքարկման համապատասխան հանձնաժողովի կողմից Սամվել Մայրապետյանի դիմում-բողոքը մերժվել է։
