2026 թվականի Ազգային ժողովի ընտրություններից առաջ նախաձեռնող խումբը ազդարարեց «Միասնության թևեր» կուսակցության ստեղծման  և ընտրություններին մասնակցության մասին։

Հիմնադիրներ Արման Թաթոյանի և Դավիթ Անանյանի հետ միասին հարթակում էր  Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանի դասախոս Լուսինե Սլավիկի Ղազարյանը, ով իր հերթին բացման խոսքում ներկայացրեց կուսակցության հիմնական ուղղություններից մեկը։

Արման Թաթոյանի կարգախոսը՝ «Արդարությունը գալիս է», չիրականացավ, փոխարենը Լուսինե Ղազարյանին պատկանող «Վիլլամոնտան» ՍՊԸ-ն ճանաչվեց սնանկ՝ ՀՀ բանկերից մեկին 139․6 ԱՄՆ դոլար, 53․8 միլիոն ՀՀ դրամ, 7․7 հազար եվրո պարտք ունենալու պատճառով։

Այս համատեքստում ուշագրավ է այն հանգամանքը, որ 25 տարվա մանկավարժ հանդիսացող Ղազարյանը ղեկավարել է, գուցե այժմ էլ ղեկավարում է հյուրանոցներ Երևանում, Գյումրիում և Սյունիքի մարզում։

Որոշ տեղեկությունների համաձայն՝ վերջինս  ՀՖՖ մրցավարական կոմիտեի նախագահ Սլավա Ղազարյանի դուստրն է։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *