Ազիզ Աղաջանյան
Ծնվել է
2001 թ․ մայիսի 20-ին, Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում։
Ընդունվել է
Հայաստանի Ամերիկյան համալսարանի համակարգչային ծրագրավորում բաժինը։
2019 թվականի զորակոչվել է բանակ
Վեց ամիս ծառայել է Լուսակերտում, ապա սերժանտի կոչումով տեղափոխվել Սյունիքի մարզ՝ Մեղրիի զորամաս։
Արցախյան 44-օրյա պատերազմը
Հոկտեմբերի 3-ին տեղափոխվել է Ջրական։
Մասնակցել է հրետանային մարտերին
Կրակային դիրքերը թողնելիս վերջինն է դուրս եկել։
Միշտ առաջինն էր նետվում օգնության
Վիրավոր ընկերներին փրկելու համար։
Վերջին մարտը
2020 թ․ հոկտեմբերի 19, Ջրական։
*«Զինապահ» հիմնադրամը այն կառույցներից է, որի գործունեության հիմքում ընկած են պատասխանատվությունը, հայրենասիրությունն ու զինվորի կողքին լինելու պատրաստակամությունը։
Այն կարևոր աշխատանք է իրականացնում՝ աջակցելով մեր զինվորներին և նրանց ընտանիքներին ու նպաստելով նրանց բարեկեցությանը։
«Զինապահի» գործունեությունը ևս մեկ ապացույց է, որ միասին կարող ենք իրական աջակցությունը վերածել գործի՝ լինելով այնտեղ, որտեղ մեր զինվորն ունի դրա կարիքը։
Աղբյուրը՝ «Զինապահ» հիմնադրամ
Հ․Գ․ Լրատվամիջոցը յուրաքանչյուր օր անդրադառնալու է բոլոր զոհված հերոսներին (օրական 1 հոգու):
