23 տարեկան հասակում ավելի քան մեկ միլիարդ դրամով Լևոն Քոչարյանը ձեռք բերեց «Նաիրի ինշուրանս» ապահովագրական ընկերության բաժնետոմսերի 60 տոկոսը։
Այս կազմակերպությունը իր հերթին Քոչարյանների ընտանիքին տարիների ընթացքում բերեց միլիարդավոր դրամների եկամուտներ։
Մինչև վերջերս նրա տնօրենների խորհուրդը համալրված էր հայազգի տարբեր անձանցով՝ փրկիչներից մինչև տեխնոկրատ գործիչներ։
Սակայն վերջին ամիսներին նրա տնօրենների խորհուրդում նկատվում են տարօրինակ տեղաշարժեր:
Նախ 8-9 հոգանոց տնօրենների խորհուրդը լքել է Լևոն Քոչարյանը, նրա հետ միասին այն լքել են տնօրենների խորհրդի բոլոր հայազգի անդամները՝ բացի 40 տոկոս բաժնետեր Վահագն Խաչատրյանից։
Այս պահին «Նաիրի ինշուրանսի» տնօրենների խորհուրդը բաղկացած է 3 անձից, որոնցից երկուսը ժամանել են արտասահմանից․ Ուզբեկստանից՝ Ռուստամ Ազիմովը, Գերմանիայի Դաշնությունից՝ Նատալի Վորոբևը։
Քոչարյանների բիզնեսի նմանօրինակ միջազգայնացումը կարող է ՀՀ իրավապահներին կաշկանդող նպատակ ունենալ։
