Սլովակիայում տեղի են ունեցել լիբերալ ընդդիմության կուսակցությունների կազմակերպած հակակառավարական զանգվածային հանրահավաքներ։
Ամենախոշոր հանրահավաքը կայացել է Բրատիսլավայում։ Դրան մասնակցել է շուրջ 25 հազար մարդ։ Ելույթ ունեցած հռետորները կոչ են արել լիբերալ կուսակցությունների սերտ համագործակցության՝ 2027 թվականի սեպտեմբերին Սլովակիայում կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ։
Սոցիոլոգիական հարցումները, ինչպես նշվել է, ցույց են տալիս քաղաքացիների դժգոհությունը ներկայիս իշխանություններից և կանխատեսում են նրանց պարտությունը ընտրություններում։
Հնչել են նաև արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու կոչեր, քանի որ գործող կաբինետը Ազգային խորհրդարանում կորցրել է մեծամասնությունը և հաստատուն կերպով հենվում է 150 պատգամավորներից միայն 75-ի ձայների վրա։
Հանրահավաքները նվիրված էին Սլովակիայում նոյեմբերի 17-ին նշվող Տոտալիտարիզմի դեմ պայքարի օրվան։ 1989 թվականին այդ օրը դարձավ Չեխոսլովակիայում Թավշյա հեղափոխության սկիզբը, որի արդյունքում երկրում իշխանությունը կորցրեց կոմկուսը։
