«Մենք հանրային քննարկման ենք դնելու կոնկրետ տեսակի ավտոմեքենաների սահմանափակումներ»:
Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Մենք առաջարկելու ենք, որ կոնկրետ հատվածներ և կոնկրետ վարչական շրջաններ կարող են մտնել Եվրո 4 ստանդարտի ավտոմեքենաներ, բոլոր մնացած ավտոմեքենաների համար գործելու է հավելյալ սահմանափակում»,- նշել է նա։
