Հստակ քաղաքական նպատակը կարևոր է, քանի որ դրա ակնհայտ նվաճումը կնշանակի պատերազմի ավարտ։ Այն օգնում է հեռվից գնահատել պատերազմի տևողությունը և ընթացքը, բայց ամենակարևորը թույլ է տալիս կողմերին հասկանալ, թե որքան մոտ են նրանք հաղթանակին։
Ո՛չ Իսրայելը, ո՛չ էլ ԱՄՆ-ն հստակորեն մտադիր չեն ցամաքային ներխուժում սկսել Իրանի վրա, որն ավելի մեծ է, քան ցանկացած եվրոպական երկիր, բացի Ռուսաստանից։ Ավելին, Իրանի մի մասը ծածկված է բարձր լեռներով, իսկ բարձրավանդակները պատերազմի ամենադժվար թատերաբեմերից մեկն են։
Բայց եթե ռեժիմի փոփոխության համար անհրաժեշտ է կամ ընդդիմադիր ուժեր փողոցներում, կամ դաշնակից զորքեր ամբողջ երկրում, հնարավո՞ր է արդյոք օդից ոչնչացնել առնվազն Իրանի հրթիռային և միջուկային ծրագրերը, ապա հայտարարել հաղթանակի մասին.
-Թրամփի ռիսկային խաղադրույքը. Իրանի պատերազմը կորոշի ԱՄՆ նախագահի ճակատագիրը:
-«Ամենադժվար հարվածները դեռ առջևում են»։ Ի՞նչ են ասում ամերիկացի և իսրայելցի առաջնորդները Իրանի հետ պատերազմի նպատակների և հեռանկարների մասին։
-Օրինակա՞ն է արդյոք ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմը Իրանի հետ։ Եվ այլ հարցեր Թրամփի գործողությունների վերաբերյալ։ Այս ծրագրերը, վերջին հաշվով, ներկայացնում են թիրախների մի ամբողջություն, թեև շատ լավ ամրացված։
Եվ թվում է, թե դաշնակիցները պարզապես պետք է ոչնչացնեն դրանք՝ ասելու համար. «Մենք հաղթել ենք»։ Սա հեշտ չէ անել, բայց դրա իրականացումն ապահովելն ավելի դժվար է։
Սկզբնաղբյուրը՝ BBC լրատվական կայք
