Բրիթնի Սփիրսն ինքնակամ դիմել է վերականգնողական կենտրոն՝ ալկոհոլի կամ թմրանյութերի ազդեցության տակ մեքենա վարելու կասկածանքով ձերբակալվելուց մեկ ամիս անց,- հայտնում է Radar-ը։

Երգչուհու ներկայացուցիչների փոխանցմամբ՝ նա որոշել է բուժում ստանալ կամավոր հիմունքներով, իսկ ընտանիքն ու հարազատները փորձում են մշակել նրա աջակցության և վերականգնման ծրագիրը։ Դեպքը տեղի է ունեցել մարտի 4-ին, երբ ոստիկանությունը կանգնեցրել է Սփիրսին մայրուղու վրա անկանոն և գերազանցված արագությամբ մեքենա վարելու պատճառով։ Իրավապահների տվյալներով՝ նա ցուցաբերել է հարբածության նշաններ և ենթարկվել սթափության ստուգման։

Առաջիկա շաբաթներին Սփիրսը պետք է ներկայանա դատարան՝ ոչ սթափ վիճակում մեքենա վարելու (DUI) մեղադրանքով։ Երգչուհին համարվում է փոփ երաժշտության ամենահայտնի աստղերից մեկը՝ հայտնի այնպիսի հիթերով, ինչպիսիք են «Baby One More Time»-ը, «Toxic»-ը և «Womanizer»-ը:

Սկզբնաղբյուրը՝ Showbiz  լրատվական կայք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *