Ռուսական ավիառումբի կրկին ընկնելը գրանցվել է Բելգորոդի մարզում. FAB-250 զինամթերքը «վրիպել» է մարտի 12-ին Բելգորոդի շրջանի Բելովսկոյե գյուղում։ Այս մասին հայտնել է ASTRA-ն՝ հղում անելով Արտակարգ իրավիճակների նախարարության աղբյուրներին։ Նմանատիպ միջադեպ տեղի է ունեցել ընդամենը երկու օր առաջ Բելգորոդի մարզի Կորոչանսկի շրջանի Զալոմնոյե գյուղում։ Իսկ մարտի 7-ին ավիառումբ է հայտնաբերվել Գորոդիշչե գյուղի մոտակայքում, որը նույնպես գտնվում է այդ շրջանում։ Գրանցված միջադեպերից ոչ մեկում զոհեր չեն եղել։
Սկզբնաղբյուրը՝ News.am լրատվական կայք
