Խելացի ժամացույցները, որոնք շատերն օգտագործում են առողջությանը և ֆիզիկական ակտիվությանը հետևելու համար, կարող են հարմար թիրախ դառնալ չարագործների համար: Հաքերներն ընդունակ են հասանելիություն ստանալ օգտատերերի զգայուն տվյալներին և նույնիսկ օգտագործել դրանք շանտաժի նպատակով. այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում զգուշացրել է Kaspersky GReAT-ի ղեկավար Դմիտրի Գալովը:
Դմիտրի Գալովը խորհուրդ է տալիս առաջին հերթին ուշադրություն դարձնել ոչ թե բուն սարքին, այլ դրա հետ կապված հաշիվներին և գաղտնիության կարգավորումներին.
- Մինչ տեղադրելը ուշադիր ուսումնասիրել հավելվածի գաղտնիության քաղաքականությունը,
- Ստուգել, թե ինչ տվյալներ են հավաքվում, ինչ նպատակով և արդյոք դրանք փոխանցվում են երրորդ կողմերին,
- Պարբերաբար ստուգել՝ արդյոք տվյալ ծառայությունը նախկինում ունեցել է տվյալների արտահոսք,
- Օգտագործել բարդ, եզակի գաղտնաբառեր և երկփուլային վավերացում (2FA),
- Նվազագույնի հասցնել զգայուն տվյալների (հատկապես գեոլոկացիայի) փոխանցումը բաց կամ թույլ պաշտպանված ծառայություններին: Սկզբնաղբյուրը՝Tech.news լրատվական կայք
