Axios-ը փոխանցում է, որ Իսլամաբադում բանակցությունների ընթացքում ԱՄՆ-ը Իրանին առաջարկել է 20 տարվա մորատորիում՝ ուրանի հարստացման շուրջ։
Աղբյուրների տվյալներով՝ իրանական կողմը պատասխանել է ավելի կարճ ժամկետով առաջարկով։
Աղբյուրի հաղորդմամբ՝ հիմնական խոչընդոտը եղել է անհամաձայնությունը, թե արդյոք Թեհրանը կհամաձայնի չհարստացնել ուրանը և հրաժարվել արդեն առկա պաշարներից, ինչը խանգարել է համաձայնության կնքմանը։
Պակիստանի, Եգիպտոսի և Թուրքիայի միջնորդները այժմ փորձում են հաղթահարել մնացած տարաձայնությունները և հասնել պատերազմի դադարեցման համաձայնության, մինչև զինադադարի ավարտը՝ ապրիլի 21-ը։
Սկզբնաղբյուրը՝ 24 news լրատվական կայք
