«Եվրատեսիլ» երգի մրցույթի այս տարվա հայաստանյան պատվիրակ Սիմոնի կինը՝ երգչուհի, պրոդյուսեր Անուշ Ավագյանը, Ինստագրամում Ամստերդամից բեքսթեյջ կադրեր է հրապարակել,- հայտնում է Tert.am-ը:
Հիշեցնենք՝ այս տարի մրցույթը տեղի կունենա Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում, որտեղ Սիմոնը ներկայանալու է «Paloma Rumba» երգով: Մրցույթը կկայանա մայիսի 12-ին և 14-ին, իսկ մեծ եզրափակիճը տեղի կունենա մայիսի 16-ին: Սիմոնը ելույթ կունենա մայիսի 14-ին՝ 6-րդ համարի ներքո:
Սկզբնաղբյուրը՝ Showbiz լրատվական կայք
