Վաշինգտոնին անհրաժեշտ էր ռուսական նավթի դեմ ԱՄՆ պատժամիջոցների ժամանակավոր մեղմացում՝ աշխարհի վերջի սցենարից խուսափելու համար,- հայտարարել է ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։

«Կային աշխարհի վերջի սցենարներ. նավթի գինը բարձրանում էր մինչև 150, 200, 250 դոլար», – Սպիտակ տանը կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է Բեսենթը։

Նախարարի խոսքով՝ ռուսական նավթ գնելու ընդհանուր լիցենզիայի տրամադրումը «օգնեց կայունացնել գները»։ Բեսենթը հրաժարվել է տրամադրել ԱՄՆ գնահատականներ այն մասին, թե որքան նավթ կարող էր վաճառվել ընդհանուր լիցենզիայի ներքո՝ ընդունելով, որ խոսքը կարող էր լինել մինչև 2 միլիարդ դոլարի եկամուտների մասին։

Սկզբնաղբյուրը՝ Ria.ru  լրատվական կայք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *