Հյուսիսային Կորեան, որն իր առաջին միջուկային փորձարկումն անցկացրել է 2006 թվականին, գտնվում է ՄԱԿ-ի պատժամիջոցների տակ՝ իր արգելված զենքի ծրագրերի համար։
ՄԱԳԱՏԷ-ի տնօրեն Ռաֆայել Գրոսին չորեքշաբթի օրը` Սեուլ կատարած այցի ժամանակ, հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան ցուցադրում է իր միջուկային զենքի արտադրության կարողությունների «շատ զգալի աճ»։
«Մեր պարբերական գնահատումների ընթացքում մենք կարողացանք հաստատել Յոնգբյոնում ռեակտորի արտադրության արագ աճը», – ասել է Գրոսին։
Նա Սեուլում հանդիպել է Հարավային Կորեայի արտաքին գործերի նախարարի հետ։
Սկզբնաղբյուրը՝ Euronews լրատվական կայք
