Բելգիական ֆուտբոլում իր հաստատուն տեղն ունեցող հայ մարզիչ Հայկ Միլկոնն այն մարդկանցից է, որոնց համար մասնագիտական ճանապարհն անբաժան է ինքնությունից, արժեքներից ու հայրենասիրությունից։ Նրա պատմությունը ոչ միայն սպորտի բնագավառում աճի մասին է, այլև այն մասին, թե ինչպես կարելի է օտար միջավայրում կայանալ՝ չկորցնելով սեփական լեզուն, մշակույթն ու հայկական դիմագիծը։

Հայկ Միլկոնի ծնողները սիրիահայեր են, ինքն էլ ծնվել է Լիբանանում, բայց կյանքի մեծ մասն անցկացրել է Բելգիայում։ Այս բազմաշերտ կենսագրության հիմքում, սակայն, միշտ անսասան է մնացել հայկական ինքնությունը։

Նրա հայրը եկեղեցական է, մայրը՝ նվիրյալ հայուհի, որը մեծ դեր է ունեցել երեխաների դաստիարակության, հայկական արժեքները փոխանցման ու լեզվի պահպանման գործում։ Հենց այս ընտանեկան միջավայրում էլ ձևավորվել են Հայկ Միլկոնի արժեքները, հավատքը, հայրենասիրությունն ու աշխարհայացքը։

Սկզբնաղբյուրը՝ 24 news  լրատվական կայք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *