ԱՄՆ-ն իր եվրոպացի գործընկերներին տեղեկացրել է, որ ավելի վաղ կնքված պայմանագրերով որոշ զենքերի մատակարարումները կարող են հետաձգվել, քանի որ Մերձավոր Արևելքում պատերազմը սպառում է ամերիկյան պաշարները,- հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով մի քանի աղբյուրների։
Գործակալության աղբյուրների համաձայն՝ հետաձգումները կազդեն նաև Բալթյան և Սկանդինավյան երկրների վրա։ Զենքի տեսակները, որոնց վրա ազդել է տվյալ որոշումը, անհայտ են։
Գործակալությունը նշում է, որ զենքի մի մասը եվրոպական երկրները գնել են «Արտաքին ռազմական վաճառքի» (FMS) ծրագրի միջոցով, որի շրջանակներում օտարերկրյա երկրները ամերիկյան զենք են գնում ԱՄՆ կառավարության լոգիստիկ աջակցությամբ և համաձայնությամբ։ Եվրոպացի պաշտոնյաները բողոքում են, որ հետաձգումները իրենց դժվարին դրության մեջ են դնում:
Սկզբնաղբյուրը՝ Hraparak.am լրատվական կայք
