Լուիզիանայում մի հայր կրակել և սպանել է ութ երեխայի՝ 1-ից 14 տարեկան, այդ թվում՝ իր յոթ երեխային։ Կիրակի` առավոտյան, նա հարձակվել է իր ընտանիքի վրա Շրիվպորտում` ըստ տեղական ոստիկանության խոսնակ Քրիս Բորդելոնի։
Կրակոցներից վիրավորվել են նաև երկու կին, այդ թվում՝ հրաձիգի կինը, որը նաև իր երեխաների մայրն էր։
Դեպքը վերջին երկու տարիների ընթացքում Միացյալ Նահանգներում տեղի ունեցած ամենամահացու զանգվածային կրակոցն էր։
Ոստիկանության տվյալներով՝ հրաձիգի անունը Շամար Էլկինս է։ Ըստ Washington Post-ի՝ նա 31 տարեկան էր։ Նա ծառայել է Լուիզիանայի ազգային գվարդիայում 2013 թվականի օգոստոսից մինչև 2020 թվականի օգոստոսը։ Ծառայության ընթացքում նա չի մասնակցել մարտական գործողություններին և թոշակի է անցել շարքայինի կոչումով։
Սկզբնաղբյուրը՝ Euronews լրատվական կայք
