Երևանում թիվ 8 երթուղին սպասարկող ավտոբուսներից մեկի ուղևորը դանակահարել է վարորդին:
Ներքին գործերի նախարարությունից «Հայկական ժամանակ»-ի հարցմանն ի պատասխան՝ հայտնել են, որ ոստիկանությունն անմիջապես արձագանքել է ահազանգին, ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ ուղևորի և վարորդի միջև վեճ է ծագել վճարման հարցի շուրջ։ Բարեբախտաբար, վարորդի ստացած վնասվածքը ծանր չէ, նա դիմել է բուժօգնության ու արդեն դուրս գրվել:
Սկզբնաղբյուրը՝ Armtimes լրատվական կայք
