Ֆուտբոլի Իտալիայի գավաթի խաղարկությունում ապրիլի 21-22-ին տեղի կունենան կիսաեզրափակիչի պատասխան հանդիպումները։
Ապրիլի 21-ին փոխչեմպիոն Միլանի «Ինտերը» կընդունի «Կոմոյին»։ Առաջին խաղում գրանցվել էր ոչ ոքի՝ 0:0:
Ապրիլի 22-ին Բերգամոյի «Ատալանտան» տանը կմրցի Հռոմի «Լացիոյի» հետ։ Առաջին հանդիպումն ավարտվել էր 2:2 հաշվով։
Պատասխան հանդիպումները կմեկնարկեն Երեւանի ժամանակով 23:00-ին։
Սկզբնաղբյուրը՝ Sport.news լրատվական կայք
