Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի գիտնականները գրաֆենի և պոլիմերի վրա հիմնված սենսոր են մշակել, որը կարող է անմիջապես վերլուծել արտաշնչվող օդի կազմը։ Նրանց տվյալներով՝ սարքը հայտնաբերում է շաքարախտի, սրտի անբավարարության և այլ խրոնիկական հիվանդությունների նշաններ, հաղորդել են Ռուսաստանի գիտության հիմնադրամի մամուլի ծառայությունից։

Արտաշնչվող օդի վերլուծությունը ոչ ինվազիվ ախտորոշիչ մեթոդ է, որն օգտագործվում է բժշկության մեջ թոքերի գործշառույթը գնահատելու, մի շարք հիվանդություններ հայտնաբերելու, ինչպես նաև բորբոքային գործընթացներն ու օրգանիզմում կենսաքիմիական փոփոխությունները վերահսկելու համար։ Մինչ օրս բժշկական սենսորների մեծ մասը չափում էր միայն ֆիզիկական շնչառական պարամետրեր, մասնավորապես՝ շնչառության հաճախականությունը, զարկերակը, թթվածնի հագեցվածությունը և արյան ճնշումը,- հաղորդում է РИА Новости-ն։ Սակայն արտաշնչվող օդը նաև քիմիական մարկերներէ պարունակում, որոնք կարող են մատնանշել օրգանիզմում տեղի ունեցող փոփոխությունները։

Սկզբնաղբյուրը՝ Med.news  լրատվական կայք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *