Փառատոնի շրջանակում տեղի կունենան բազմաժանր համերգներ՝ կամերային-անսամբլային, երգչախմբային, երգեհոնային, նվագախմբային երաժշտության և այլն:
Փառատոնը կմեկնարկի «Կամերային երաժշտության պրեմիերաներ» խորագիրը կրող համերգով, որը տեղի կունենա Հայաստանի կոմպոզիտորների միության համերգասրահում: Երեկոյի ընթացքում կհնչեն Արամ Սաթյանի, Արթուր Շահնազարյանի, Սոֆա Միքայելյանի, Նաիրա Դիվանյանի, Դավիթ Բալասանյանի ստեղծագործությունները:
Սկզբնաղբյուրը՝ News.am լրատվական կայք
