Ապրիլի 22-ին՝ ժամը 04։30-ին, 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սիլիկյան թաղամասի 8-րդ փողոցի տներից մեկի բակում հրդեհ է նկատվում։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մեկ ջրատար։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04։46-ին, մարվել՝ 07։17-ին։ Այրվել են չգործող թոնրատան (մոտ 15 քմ) տանիքի փայտե կառուցատարրերը և ներսում կուտակած փայտ՝ մոտ 12 խմ։

Սկզբնաղբյուրը՝ News.am  լրատվական կայք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *