Ֆինլանդիան պաշտոնապես բացել է իր ամենաերկար կամուրջը, և ոչ մի մեքենա կամ մոտոցիկլետ երբեք չի անցնի այն։
Սա Կրուունուվուորենրանտա կամուրջն է, որը հանրության համար բացվել է անցյալ շաբաթավերջին։ Այն նախատեսված է բացառապես հետիոտների, հեծանվորդների և տրամվայների համար (որոնք նախատեսվում է բացել հաջորդ տարվա սկզբին)։
1.19 կիլոմետր երկարությամբ կամուրջը «Թագավոր կամուրջներ» նախագծի վերջին տարրն է, որը կապում է Հելսինկիի արևելյան կղզու շրջանները քաղաքի կենտրոնի հետ։ Սա թույլ կտա բնակիչներին ավելի արագ հասնել քաղաքի կենտրոն՝ առանց զոհաբերելու իրենց բնական կենսակերպը։
Կամուրջը կապում է Կրուունուվուորենրանտա շրջանը, Կորկեասարի կղզին, Լաաջասալո շրջանը և Հելսինկիի կենտրոնը։
Սկզբնաղբյուրը՝ Naked-science լրատվական կայք
